Հայաստանում աճել է ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի և տուժածների թիվը։ NEWS.am -ի գրավոր հարցման ի պատասխան Ոստիկանությունից հայտնել են, որ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է 3334 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 273, մարմնական վնասվածքներ ստացել 4819 մարդ։
Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը ավելացել է 45-ով։
Մասնավորապես 2017 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել էր 2940 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 228 մարդ, վիրավորվել 4360-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը