Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, չի ընդունում իրեն վերագրվող անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքը: Այս մասին հայտնում է M24-ը:
Նա հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատավճիռը՝ նշելով, որ գործում իր մեղքն ապացուցող որևէ փաստ չկա:
Բացի այդ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ասել է, որ չի վախենում դատարանի նշանակված հարկադիր աշխատանքից: «Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ Մոսկվա քաղաքը, անկեղծորեն նույնիսկ փողոցները կավլեմ: Եթե դա որևէ օգուտ կբերի, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա», - նշել է նա:
նոյեմբերի 20-ին Մոսկվայի միջազգային դատարանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի համար որպես պատիժ սահմանել է 200-ժամյա հարկադիր աշխատանք։ Ջիգարխանյանի նախկին կնոջը նաև տուգանել են 200 հազար ռուբլով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը