13 11 2018

Փողոցի անվանակոչում, ավտոկայանատեղիի հաստատում, հողամասի նվիրում․ ավագանու նիստը



Նոյմեմբերի 13-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը: Երևան քաղաքի ավագանին որոշեց թույլատրել «Եվրոպա հյուրանոց» ՓԲԸ-ին Հանրապետության փողոցի՝ հ.38 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ: Այսպիսով նախատեսվում է թույլատրել կազմակերպել ծառողայական ավտոկայանատեղ` երկու ամսով, չորս ավտոտեղով` այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակման իրավունքով: Առկա է Ճանապարհային ոստիկանության դրական եզրակացությունը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հարցի առնչությամբ ելույթ ունեցավ: Նա, մասնավորապես, նշեց, որ անտրամաբանական է Երևանում հյուրանոցին կայանատեղ տրամադրել, այն պարագայում, որ ունենք տրանսպորտային կոլապս: Կարմիր գծերին անդրադառնալով՝ նա ասաց, որ նախ անհասկանալի է դրանց տրամաբանությունը` բացի բյուջեն լցնելու նպատակից:

Հայկ Մարությանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում այս մասին քննարկում են ունեցել և առաջարկել են, որ օր առաջ մշակվի մեխանիզմ, որը կգործի 2019 թվականից:

«Դա Երևանի ամբողջ կայանման համակարգը պետք է համակարգի: Այդ մեխանիզմը պետք է քննարկել այլ խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա այս հարցում»,-ասաց նա:

Այսպիսով որոշումը ընդունվեց `36 կողմ, 9 դեմ և 12 ձեռնպահ ձայներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ