Տաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ ահաբեկչական հարձակումը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեում ունեցած իր աղբյուրին: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել 12 անձի, որոնք կասկածվում են Տաջիկստանում գտնվող թիվ 201 ռուսական ռազմաբազայի ու ռուսական դպրոցի տարածքում հարձակման նախապատրաստման համար:
Ձերբակալվածները ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են: Հայտնի է, որ կասկածյալները ձերբակալվել են Դուշանբեում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը