08 05 2022

Ապօրինաբար ձերբակալվել և կալանավորվում են ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամը

Ապօրինաբար ձերբակալվել և կալանավորվում են ՀՅԴ Արմավիրի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամը

Yerkir.am-ը հայտնում է․

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը եւ բերման են ենթարկվել կուսակցության Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանը և անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

Այս պահին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանում ընթանում է Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի ձերբակալության իրավաչափության հարցով դատաքննությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ին հայտնեց, որ քիչ առաջ դատավոր Աղդամյանն Ալեքսան Ալեքսանյանին 2 ամսով կալանավորելու որոշում ընդունեց: Այս պաին ընթանում է Արամյիս Մխիթարյանի կալանավորման հարցի քննումը:

«Քաղաքական հետապնդման շրջանակներում ապօրինաբար ձերբակալվել եւ կալանավորվում են Դաշնակցության երկու անձինք, ովքեր Արցախյան երեք պատերազմի մասնակից են եւ կուսակցական, քաղաքական, ազգային գործիչներ: Կեղծ եւ շինծու այս գործի նպատակն է՝ փորձել ստեղծել վախի մթնոլորտ եւ կասեցնել օրեցօր մեծացող ազգային պայքարը: Ավելին՝ երեկ նաեւ խուզարկություն է տեղի ունեցել ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակում, ինչը վկայում է այն մասին, որ օրվա իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ փորձում է թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր մեթոդներով կասեցնել սկսված գործընթացը: Դատավոր Աղդամյանը սպասարկեց օրվա քաղաքական ռեժիմի ցանկությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ այս պահին դատարանում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Արմավիրի մարզային կառույցի անդամներն ու բազմաթիվ այլ քաղաքացիներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ