09 11 2018

Ստեղծվել է առաջին թվային հեռուստահաղորդավարը



«Սինհուա» լրատվական գործակալությունը Sogou ինտերնետ ընկերության հետ միասին ներկայացրել են արհեստական ինտելեկտով օժտված աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարին, հաղորդում է The Guardian-ը։

Ինչպես նշվում է, շնորհանդեսը տեղի է ունեցել Համացանցի կառավարման հարցերով համաշխարհային համաժողովի շրջանակում:

Արհեստական ինտելեկտը թույլ է տալիս վերլուծել մարդու դիմախաղը, խոսելաձևը, շարժուձևը, ձայնը, հույզերն ու ճշգրիտ կրկնօրինակել դրանք:

Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղծելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել իրական հաղորդավարի պատկերով ու նրա կարդացած տեքստով տեսանյութը: Ծրագիրը վերլուծում է այդ ամենն ու ներկայացնում հաղորդման հոլոգրաֆիկ կրկնօրինակը:

Թվային հեռուստահաղորդավարն առավելություն ունի մարդու նկատմամբ, քանի որ կարող է աշխատել 24 ժամ շարունակ, ինչպես նաև խոսում է առանց սխալների ու վրիպակների:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ