Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ:
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ սա կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը