28 02 2024

Մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից մի շարք խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով։

Ըստ հրապարակված հաղորդագրության՝ խոսքը ներքոհիշյալ խաչմերուկների մասին է։

• Իսաբեկյան - Դուրյան

• Արտաշիսյան - Հովսեփյան

• Դավիթ Բեկ - Գաջեգործներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ