ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Թաթարստանում բացահայտել է ահաբեկչական գաղտնի խումբ, որի անդամները կապ ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ և հրապարակել նրանց ձերբակալման տեսանյութը։
ԱԴԾ հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած 2-րոպեանոց տեսանյութում երևում է, թե հատուկ նշանակության զորքերն ինչպես են բերման ենթարկում ծայրահեղականներին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ ԱԴԾ-ն Ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցելու արդյունքում Թաթարստանում անցկացրած հատուկ գործողությունների շրջանակում կասեցրել է ԻՊ կողմից համակարգվող գաղտնի ահաբեկչական բջջի գործունեությունը։
Խմբի անդամները մտադիր էին երկրում ահաբեկչությունների շարք իրականացնել, այնուհետև միանալ Սիրիայում գտնվող գրոհայիններին: Այդ նպատակով փորձել են համախոհների հավաքագրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը