Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքը նախկինի պես պահպանվում է:
Նրա խոսքով՝ Crocus-ում ահաբեկչությունը նախապատրաստել են ծայրահեղական իսլամիստները, իսկ ամենին նպաստել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ «Մենք կարծում ենք, որ նրանք ներգրավված են դրանում։ Կախված նրանից, թե ինչպես կընթանա հետաքննությունը, կձգտենք փաստացի նյութեր ստանալ»,- ասել է Բորտնիկովը։ Խոսելով ահաբեկչության պատվիրատուի մասին՝ հայտնել է, որ դեռ չի հաստատվել՝ ով է պատվիրատուն
Միևնույն ժամանակ ՌԴ-ի տարբեր շջաններում ձերբակալություններ են իրականացվում՝ ահաբեկչության կասկածանքով։
Այդպես Известия-ն հաղորդում է, որ Ինգուշեթիայում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն Սեյդ-Ումար Իմագոգևին Կարաբուլակում վնասազերծված ԴԱԻՇ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) բջիջին օգնելու կասկածանքով: Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում:
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն հայտարարել է նաև Սամարայի շրջանում հումանիտար օգնության ընդունման կետում ահաբեկչության կանխման մասին, որը պլանավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական «Ռուս կամավորական կորպուսի» հանցակիցի կողմից:
«Սամարայի շրջանի տարածքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու` 1994 թվականին ծնված անձի կողմից ծրագրված ահաբեկչությունը, որը ուկրաինական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործող «Ռուս կամավորական կորպուս» (ՌԿԿ) ահաբեկչական կազմակերպության հանցակից է»,- հայտնել է հատուկ ծառայությունը, փոխանցում է Интерфакс-ը։
ԱԴԾ-ն հայտնել է, որ, գործելով իր կուրատորի ցուցումով, տղամարդը նախապես պատրաստած պահոցից հանել է ինքնաշեն պայթուցիկ սարքը և «այն կամավորական կազմակերպություններից մեկի մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում պայթեցնելու համար»։
«Հարձակվողին ձերբակալելու ժամանակ նրա առգրավված պայթուցիկ սարքն ինքն իրեն պայթել է, ինչի հետևանքով նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիական անձինք չեն տուժել»,- հայտնել են ԱԴԾ-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը