Ապրիլի 11-ին ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական խմբի գործունեություն, որն ահաբեկչություն էր ծրագրում Դոնեցկում Ռուսաստանի զինված ուժերի օբյեկտի վրա, հայտնում է ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնը։
Նշվում է, որ ահաբեկչական խմբի կազմում ընդգրկված էր Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի վեց քաղաքացի, իսկ խմբավորման գործողությունների համակարգումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից։
Հանցագործությունը կատարելուց հետո խմբի անդամները ծրագրել էին մեկնել Թուրքիա, իսկ այնտեղից՝ Ուկրաինա։ Ահաբեկիչների բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են երկու պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարքեր և ձեռքի նռնակներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը