26 10 2018

Երևանի կենտրոնը խցանված է

Երևանի կենտրոնը խցանված է

Երևանի մի շարք փողոցներում, տեղական ժամանակով, ժամը 18:50-ի դրությամբ, 10 բալանոց (երթևեկության արագությունը՝ մինչև 3 կմ/ժամ) խցանումներ են:

Ըստ Yandex.ru/maps-ի՝ 10 բալանոց խցանումներ են, մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Կորյունի փողոցից Թումանյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտայում, Մոսկովյան փողոցում, Կորյունի փողոցում, Թումանյան փողոցում: 10 բալանոց խցանումներ են նաև Կոմիտասի և Ազատության պողոտաներում և Դավիթ Բեկի փողոցներում:

Երթևեկությունն ավելի փոքր չափով արգելակված է նշված հատվածներին հարակից և մի շարք այլ փողոցներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ