ԱՄՆ-ում տեղի է ունեցել Mega Millions վիճակախաղի ռեկորդային ջեքփոթի խաղարկությունը, և վերջին տվյալներով՝ գրանցվել է 1,6 մլրդ դոլարանոց ջեքփոթի առնվազն մեկ հաղթող: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես հաղորդվում է, վիճակախաղի հաղթող թվերի կոմբինացիան հետևյալն է՝ 5, 28, 62, 65, 70, 5: Նշենք, որ վիճակախաղի տոմսն արժե 2 դոլար։
Հաղթող տոմսը վաճառվել է Հարավային Կարոլինա նահանգում: Դեռևս հայտնի չէ՝ կան այլ հաղթողներ, թե ոչ: Մի քանի հաղթողի հավանականությունը բավական բարձր է, քանի որ ռեկորդային ջեքփոթը հազարավոր ամերիկացիների դրդել է տոմսեր գնել:
Սա ԱՄՆ պատմության մեջ վիճակախաղի ամենախոշոր ջեքփոթն է, որն ավելանում էր հուլիսից: Հուլիսին վիճակախաղի ջեքփոթը 543 մլն դոլար էր, սակայն որևէ մեկն այն չէր շահել: Հետագայում ևս վիճակահանություններն ապարդյուն են եղել: Արդյունքում ջեքփոթի գումարը, ամեն ամիս ավելանալով, հասել է 1,6 մլրդ դոլարի:
MegaMillions-ն ԱՄՆ-ում ամենատարածված վիճակախաղն է։ Այն խաղում են 44 նահանգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը