22 10 2018

Առաքել Մովսիսյանի եղբայրներին բերման են ենթարկել․ Sputnik Արմենիա

Առաքել Մովսիսյանի եղբայրներին բերման են ենթարկել․ Sputnik Արմենիա

Հոկտեմբերի 22-ի առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Առաքելյաններին: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ նրանց տարել են դիմակավորված անձինք։ Գյուղապետը դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱԱԾ-ն խուզարկել էր Առաքել Մովսիսյանի տունը, հետո նա հրավիրվել էր ԱԱԾ և հարցաքննվել: Զենք ու զինամթերքը կամովին հանձնելու արդյունքում նա ազատ էր արձակվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ