22 06 2018

ԱԱԾ-ն իր ամեն ինչով շատ շնորhքով ներխուժեց մեր բնկարան. Առաքել Մովսիսյան



Հունիսի 21-ին Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը, որից հետո ՄՆովսիսյանին բերման է ենթարկել, ավելի ուշ՝ բաց թողել: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն ԱԱԾ-ն դեռ չի հրապարակել, սակայն, ըստ ամենայնի, Մովսիսյանը հարցաքննվել է անօրինական զենք պահելու կասկածանքով: 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասել է, որ տանը եղած զենքը օրինական է եղել, կան համապատասխան բոլոր փաստաթղթերը: Զենքը նա հանձնել է ԱԱԾ աշխատակիցներին: Նրա խոսքով՝ ամբողջը օրենքի տառին համապատասխան ստուգել են:

Ի դեպ, հունիսի 18-ին՝ կառավարության արտահերթ նիստից հետո, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Մենք երբևիցե չենք գնում ինչ-որ մի տեղ ձևական, մենք գնում ենք հստակ ունենալով օպերատիվ տվյալներ և հստակ իմանալով մեր անելիքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ