20 10 2018

Հայ տղան Կերչում ընկերուհուն կորցնելուց հետո փորձել է ինքնասպան լինել

Հայ տղան Կերչում ընկերուհուն կորցնելուց հետո փորձել է ինքնասպան լինել

Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելի աղջկա մահից հետո փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին հաղորդել է Vesti-k.ru-ն:

Արմեն Բադալյանի ընկերուհին՝ Վիկտորյան, լուրջ վնասվածքներ էր ստացել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրեր առաջ տեղի ունեցած հրաձգության և պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:

Երիտասարդ տղան սիրելի աղջկա մահվան մասին իմանալուց հետո նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:

Տղայի քույրը, ով ցնցված է տեղի ունեցածից, պատմել է, որ եղբայրն իսկապես սիրում էր աղջկան։

«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես հիվանդանոցում էր՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն էին կատարել, և հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը։

Ինքնասպանության փորձի հետևանքով Արմենը լրջորեն վնասել է ողնաշարը: ԱԻՆ-ի ինքնաթիռով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ