SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայությունից Ոստիկանության Նոր Նորքի բաժին տագնապի ազդանշան են ստացել։
Պարզվել է, որ ժամը 04։50-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Խուդյակովի 69/1 հասցեում գործող «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար, այլապես կպայթեցնի, ապա կարճ ժամանակ անց դուրս է եկել բանկից և դիմել փախուստի։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ անհայտ անձի ինքնութունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը