16 09 2024

Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք, զոհվել է 15 մարդ, տուժել՝ 94-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք, զոհվել է 15 մարդ, տուժել՝ 94-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

 

Սեպտեմբերի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 567 դեպք, որից 198-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 113, փլուզման՝ 5, պայթյունի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, բնական հրդեհի, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 37, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 57, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 193, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 40, հրդեհի կեղծ կանչի՝ 22, 56 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ