20 10 2018

Լիտվան բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը

Լիտվան բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են ՀՀ եռագույն դրոշի գույներով՝ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրառում է կատարել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. Քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և՛ զարմանալի է, և՛ գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ»,- գրել է դեսպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ