18 08 2020

Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները

Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ ամփոփելու համար այցի և մատուցած աջակցության արդյունքները

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խոշոր պայթյունն անդառնալի հետեւանքներ առաջացրեց տեղի բնակչության համար՝ խլելով բազմաթիվ մարդկային կյանքեր եւ անօթեւան ու առանց եկամուտի թողնելով բազմահազար տեղացիների, այդ թվում նաեւ Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներին։

 «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, անմիջապես արձագանքելով ստեղծված ծանր իրավիճակին, իր աջակցությունը ցուցաբերեց լիբանանահայությանը։

 Հավաքած 120 նվիրատվության արկղերը 1 տոննա քաշով ներառում են սնունդ, հագուստ և հիմնական առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Օգնությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ բեռնափոխադրվեց անձամբ «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ բարերար Արտակ Թովմասյանի կողմից։ 

 Աջակցությունը հանձնվել է Լիբանանի վերականգնման միասնական հանձնախմբին, որը գործում է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի հովանու ներքո եւ ղեկավարվում է Լիբանանի հայոց թեմի առաջնորդի կողմից։ Մարմնի կազմում են լիբանանահայ համայնքի երեք հարանվանությունների ղեկավարները, երեք քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ երեք բարեսիրական կուսակցությունների ղեկավարները։ Ստացված աջակցությունը բաշխվում է հավասարափաչ՝ առավելագույնս թիրախավորված եւ արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար։

Բեյրութ այցի ընթացքում Արտակ Թովմասյանը հանդիպում ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ ամփոփելու համար այցի եւ մատուցած աջակցության արդյունքները։  Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց բարերարին՝ հիմնադրամի կոմից ծավալվող գործունեության եւ ցուցաբերած օգնության համար։

 Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաեւ հետագա համագործակցության հեռանկարները՝ միտված աղետալի պայթյունի պատճառած հետեվանքների վերացմանը եւ Լիբանանի վերականգնմանը։

Ավելի վաղ ՝ մայիսի 2-ին, Թովմասյան հիմնադրամը մեկնարկեց «Միասին մենք կարող ենք» միջազգային բարեգործական համերգ-մարաթոն ավելի քան 120 միջազգային աստղերի մասնակցությամբ աշխարհի

4 մայրցամաքներից, որի նպատակն էր համաճարակային իրավիճակում անհրաժեշտ սարքավորումների միջոցով օգնել առողջապահական համակրգին փրկելու կյանքեր: Հիմնադրամը նախատեսում է բարեգործական միջոցառման շրջանակում հատուկ բանկային հաշիվ բացել, որի միջոցով հավաքված ողջ գումարը կօգտագործվի ՝ պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար: Եվս մեկ անգամ ապացուցենք, որ «միասին մենք կարող ենք»:

 Ամբողջ համերգը հասանելի է Youtube- ում ՝ https://youtu.be/ORdj4-9cNeo

 «Միասին մենք կարող ենք» նախաձեռնությունը դեռ շարունակում է ընդլայնել իր սահմանները:

 Դրամահավաքը, բարեգործական աճուրդը և #Twecan ֆլեշմոբը դեռ շարունակվում են:

Լրացուցիչ մանրամասները կարող եք գտնել www.tovmasyanfoundation.com կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ