05 10 2021

Լիտվայում Փաշինյանի հետ հանդիպման էր գնացել հայ համայնքի ընդամենը մի քանի ներկայացուցիչ

Լիտվայում Փաշինյանի հետ հանդիպման էր գնացել հայ համայնքի ընդամենը մի քանի ներկայացուցիչ

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի վարչապետը Լիտվայում հանդիպում է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նկարում՝ հանդիսատեսի առաջին շարքում տեսնում ենք ՀՀ կառավարական կազմում մեկնած առնվազն 5-6 պաշտոնյաների, որոնցից հետո միայն 14-15 լիտվահայերի՝ անհասկանալի պահվածքով։
Լիտվայում այժմ ապրում է առնվազն 1400 հայ։ Մեր հայրենակիցները հիմնականում տարածված են Վիլնյուսում, Կաունասում, Կլյապեդայում, Շյաուլյայում և Վիսագինասում, ներգրավված են ամենատարբեր ոլորտներում։ Արդյո՞ք հնարավոր չէր հավաքել գոնե 100 լիտվահայերի՝ քիչ թե շատ ներկայանալի դահլիճային տեսարան ստանալու համար։
Ես կարծում եմ, որ նույնիսկ Լիտվայի հայերը չեն ցանկացել տեսնել այս մարդկանց դեմքը, բացի այդ, Նիկոլ Փաշինյանին այդ հանդիպումը պետք էր ոչ թե տեղացիների հետ զրուցելու, այլ տեսախցիկների առաջ մեսիջներ հղելու Թուրքիային ու Ադրբեջանին՝ քարտեզները հանձնելու պատրաստակամության, Իրանին՝ հավատարիմ լինելու, և էլի որոշ մայրաքաղաքների։
Իրանին ուղղված խոսքը, սակայն, լավ չստացվեց։ Թեհրանում հասկացել են, որ Փաշինյանը ստում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ