Հայաստանի ԱԻՆ-ը հրապարակել է, թե որքան է կազմել այսօրվա դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը:
Ըստ այդմ, նշվում է, որ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը 2018 թ-ի հոկտեմբերի 19-ի 09:00 դրությամբ, այս տարվա ընթացքում կազմել է 197,228 մլն խմ:
Հիշեցնենք, որ տարեկան Սեւանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն քանակ է սահմանվել 170 մլն խմ-ն, սակայն 2017 թվականին բայց այդ լրացուցիչ բաց է թողնվել եւս 100 մլն խմ, իսկ այս տարվա համար ԱԺ-ն սահմանել է, որ լրացուցիչ բաց կթողնվի 40 մլն խմ՝ կազմելով տարեկան 210 մլն խմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը