18 10 2018

Ցուկերբերգը կարող է լքել իր պաշտոնը

Ցուկերբերգը կարող է լքել իր պաշտոնը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներդրողների ճնշման ներքո կարող է լքել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով The Wall Street Journal-ին։

Ինչպես հաղորդվում է, ներդրումային հիմնադրամները, որոնք Facebook-ի բաժիններ ունեն, ավելի վաղ հայտնել են, որ Ցուկերբերգը պետք է հեռանա թերացումների և սկանդալների շարքի պատճառով:

2019 թվականի մայիսին ընդհանուր քվեարկություն կկայանա, և կպարզվի՝ արդյո՞ք Ցուկերբերգը վայր կդնի իր լիազորությունները:

Ներդրողների առաջարկի աջակցությունը մեծացել է այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ սոցկայքի ներկայացուցիչները հաղորդեցին, որ հայտնաբերել են մի թերություն, որը հաքերներին թույլ է տալիս ապօրինի մուտք ունենալ դեպի սոցկայքի մոտ 50 մլն օգտատերերի տվյալներ (ավելի ուշ թիվը փոքրացավ՝ հասնելով 30 մլն-ի)։ Թերությունն արդեն շտկվել է, իրավապահ մարմիններին տեղեկացրել են տեղի ունեցածի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ