16 06 2021

Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ներդրողը բացի Երևանից այլ վայրում էլ ներդրում անի․ Ռոբերտ Քոչարյան



Մենք այն ժամանակ շատ ավելի մեծ գումարներ ենք ներդրել աղետի գոտում։ Երևանում մեզ հաջողվեց անպիսի միջավայր ստեղծել շինարարության տեսանկյունից, որ մասնավոր  ներդրումները մեծ հոսք ունեցան, և Երևանում մենք պետական միջոց չենք ներդրել։ Իրինակ ամբողջ Հյուսիսային պողոտայի շինարարությունը մասնավոր միջոցներով  էր։ Այս մասին Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա մեր ծրագրերում տարածքների համաչափ զարգացումն էր և այստեղ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ ոչ միայն  բյուջետային միջոցներով մենք կարողանանք ինչ-որ բան զարգացնենք, այլ նաև մեր հարկայն քաղաքականության, որոշակի խրախուսումներով կամ անձնական կապերով այդ մասնավոր ներդրումների հոսքը ուղղորդել դեպի տարբեր տարածքներ։ Դա նուրբ աշխատանք է պահանջում, որովհետև դու չես կարող  մասնավոր ներդրողին կարգադրել։ Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ինքը գա բացի Երևանից այլ վայրում էլ ներդրում անի։ Սա լինելու է մեր նպատակներից մեկը»,- ասաց Երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ