Իրան-Պակիստան սահմանից ոչ հեռու՝ Իրանի հարավարևելյան մասում, գրոհայիններն առևանգել են 14 իրանցի ուժայինի։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով YJC-ին:
Ինչպես հաղորդվում է, առևանգումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, առևանգվածների թվում եղել է 7 աշխարհազորային, 5 սահմանապահ, 2 զինվորական էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից:
Ուժայիններն առևանգվել են Իրանում ահաբեկչական համարվող խմբավորման անդամների կողմից: Պատահարը տեղի է ունեցել Սիսթան և Բելուջիստան նահանգներում, որտեղ պարբերաբար հարձակումներ են կատարվում իրանցի սահմանապահների վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը