Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անունով: Այս մասին գրում է «Ակօս»-ը:
Աղբյուրը նշում է, որ Ստամբուլի մի շարք վարչական շրջանների ղեկավարությունների կողմից փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագծի շրջանակում անվանափոխվել է շուրջ 90 փողոց: Նախագիծը հաստատվել է քաղաքապետարանի խորհրդի անդամների մեծամասնության աջակցությամբ. կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամները: Զանգվածային վերանվանումների նախագիծը ներկայացվել է այդ թվում նաև բազմաթիվ փողոցների՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական կրոնական համայնքի հետ ասոցացվելու պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը