Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի հաղորդագրությունից։
Սրբազան Հայրը և պարոն Թրյուդոն վերհիշեցին Կանադայում իրենց հանդիպումներն ու քննարկումները, այն տարիներին, երբ Սրբազանը Կանադայի հայոց թեմի առաջնորդն էր: Ժամանակին նրանք միասին գործել են տարբեր հարցրերի շուրջ: Կանադայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում էր՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը