30 10 2020

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել դեէսկալացիայի, հարգել հրադադարը:

Ջասթին Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը: Թրյուդեն նշել է, որ Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային այն հաղորդումներից հետո, որ դրանք օգտագործվել են Ադրբեջանի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ