Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան․
«Վախը զգուշության հետ կապ չունի։
Վախը բերում է անտարբերության, բերում է ծուլության, բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ դու գործածդ մեղքը չես խոստովանում, որովհետև վախենում ես, որովհետև միգուցե պատժվես դրա համար։
Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու, մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, շահեցնելու ու բազմապատկելու։
Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ,եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը