14 10 2018

Որտե՞ղ աշխատել․ լավագույն երկրները

Որտե՞ղ աշխատել․ լավագույն երկրները

Expat Explore ամենամյա հարցման միջոցով պարզվել են աշխատելու համար լավագույն երկրները։ Հարցման տվյալներով՝ լավագույնը Սինգապուրն է, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Bloomberg-ին։

Ինչպես հաղորդվում է, վարկանշային ցանկը կազմելիս հաշվի են առել ոչ միայն եկամուտների մակարդակը, այլև կյանքի որակը: Այսպես, քաղաք-պետությունն այս ցանկը գլխավորում է արդեն 4-րդ անգամ:

Երկրորդ հորիզոնականում Նոր Զելանդիան է, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան: Լավագույն հնգյակում ընդգրկվել են  նաև Կանադան և Բահրեյնը:

Օտարերկրացիների համար ամենաբարձր աշխատավարձ տրամադրող երկրներն են Շվեյցարիան (տարեկան 202 000 դոլար), ԱՄՆ-ն (185 100 դոլար), Հոնկոնգը (178 700 դոլար) և Չինաստանը (172 700 դոլար):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ