Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Լոուրենսը թողնում է Կանադա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայով և դրան հաջորդած բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է Կանադայի «Հայ Դատի» հանձնախումբը։ «Մենք ողջունում ենք պարոն Լոուրենսի սկզբունքային որոշումը և կոչ ենք անում Կանադայի բոլոր ընտրված պաշտոնյաներին դադարեցնել համագործակցությունը ադրբեջանական պետության և նրա բռնապետական ռեժիմի հետ»,- նշված է Կանադայի «Հայ Դատի» հանձնախմբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ, լուծարվել էր Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը