Հայուհի Կարինե Ավետիսյանը դարձել է Բաշկիրիայի նոր առաջին տիկինը: Նրա ամուսինը՝ 54-ամյա Ռադի Խաբիրովը նշանակվել է Բաշկորտսոտանի Հանրապետության ղեկավար: Մինչ այդ՝ 2017 թ. մարտից, նա զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը, գրում է «Комсомольская правда»-ն:
«36-ամյա Կարինեն մասնագիտությամբ ատամնաբույժ է, 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը: Ռադիի հետ հանդիպման ժամանակ նա արդեն ուներ դպրոցական տարիքի որդի», -նշվում է հոդվածում։
Նաև նշվում է, որ նախորդ տարի զույգը որդի է ունեցել, ում անվանել է Ֆարիտ՝ կնոջ հայրական պապիկի պատվին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը