Երևանի «Հանրապետության 71» հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետը կրկնակի դատի է տվել ՊԵԿ-ին։
Առաջին հայցը ներկայացրել է 2019թ․ հունիսի 3-ին և պահանջում է վերացնել 11.04.2019թ. թիվ 4111158 ակտը։
Երկրորդ անգամ դատի է տվել հուլիսի 12-ին։ Պահանջում է չեղյալ հայտարարել 11.06.2019թ. թիվ 3100748 ակտը և 28.06.2019թ. թիվ 45/18 որոշումը։
ՊԵԿ-ի ակտերը մի քանի տեսակի են՝ ՀԴՄ-ի չտրամադրման, բյուջեի ստուգման մասով և այլն։ Դրանցից մեկն էլ հենց բաժին է հասել սուպերմարկետին։
Անկախ նրանից, թե որն է պաշտոնական հիմքը, կարելի է ենթադրել քաղաքական հիմքի մասին։
Հայտնի է, որ սուպերմարկետների մի մասը («ՍԱՍ, «Երևան Սիթի») «բարեգործական զարթոնք» են ապրում՝ վարչապետի կնոջը պատկանող հիմնադրամի դրամարկղերը տեղադրելով և գումարներ մատակարարելով։ Նրանց օրինակին չեն հետևել Զովք, Անի և այլ սուպերմարկետներ, և չի բացառվում, որ այս ինքնագործունեությունը ՊԵԿ-ի համար խթանիչ է դարձել տուգանք կիրառելու։
Այս տարբերակը իրականությանը հատկապես մոտ է թվում, երբ ծանոթանում ենք օդում կախված լուրերին։
Մասնավորապես, Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բաց նամակով դիմել է ՊԵԿ նախագահին՝ նշելով իրեն հայտնի դարձած պայմանավորվածության մասին, թե այն գործարարները, որոնք գումար կհատկացնեն ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամներին, կրկնակի կազատվեն պետական հարկերից և տուրքերից: Սխեման, ըստ տեղեկության, լինելու է հետևյալը՝ «Մեկ դրամ հիմնադրամներին, երկու դրամ գործարարին»:
Եվ ՊԵԿ-ի խոշորացույցի տակ կհայտնվեն նրանք, որոնք կհամարձակվեն չվճարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը