Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը ՀՀ-ում իրենց ընդունելությունն արտառոց է համարում.
«Շնորհակալություն Հայաստանին այս արտառոց ընդունելության համար»,- հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բրիջիթ Մակրոնը։
Ֆրանսիայի առաջին տիկինը շեշտեց, թե Հայաստան գալով շատ բան ավելի լավ հասկացավ և այլևս ցանկություն չունի հեռանալու։ «Հայաստան գալով շատ բան ավելի լավ հասկացանք և այլևս ցանկություն չունենք հեռանալու։ Սա արտառոց ուղևորություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»,- հավելեց Բրիջիթ Մակրոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը