ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է այն մասին, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը ծրագրում նշել իր ծննդյան տարեդարձը, հայտնում է РИА Новости-ն։
«Նախագահն օրը կանցկացնի մտերիմների, հարազատների և ընկերների հետ»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Մասնավորապես, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտնել է, որ արդեն ինքնաթիռով ուղևորվել է իր ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին ներկա լինելու։ «Ես կօգտվեմ հնարավորությունից, և քննարկենք միջազգային բոլոր ամենակարևոր խնդիրները»,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում։
Նախորդ տարի Բերլուսկոնին Պուտինի 65-ամյակին ծածկոց էր նվիրել, որի վրա քաղաքական գործիչները պատկերված էին երկու երկրների տեսարժան վայրերի ֆոնին։
Հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 66 տարեկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը