Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիրների անունները։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, մրցանակին արժանացել են Կոնգոյից վիրաբույժ Դենիս Մուկվեգեն և Իրաքի եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը: Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար:
Հայտնի է, որ Մուկվեգեն կյանքը նվիրել է պատերազմական գոտիներում սեռական բռնության զոհ դարձածների փրկությանն ու պաշտպանությանը: Նա բազմիցս քննադատել է Կոնգոյի և այլ երկրների կառավարություններին սեռական բռնության՝ որպես պատերազմի զենքի դեմ պայքարում անբավարար ջանքեր գործադրելու համար։
Նադյա Մուրադը, ով սեռական ստրկություն է վերապրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, պատերազմի ժամանակ սեռական բռնության զոհերին ներգրավելու հասարակական աշխատանքով է զբաղվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակակիրների անունները: Քիմիայի նոբելյան հանձնաժողովի հաղորդմամբ՝ մրցանակի են արժանացել գիտնականներ Ֆրենսիս Առնոլդը, Ջորջ Սմիթն ու Գրեգորի Վինթերը: Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը