Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակին են արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դոննա Սթրիքլանդը դարձել է պատմության մեջ երրորդ կինը, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել: Նախորդ անգամ այդ մրցանակին կին էր արժանացել 55 տարի առաջ։
Նախօրեին 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:
«Նոբելյան շաբաթը» Ստոկհոլմում և Օսլոյում սկսվել է հոկտեմբերի մեկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը