Ազգային ժողովը 79 կողմ, 12 դեմ ձայներով ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:
ԲՀԿ-ական պատգամավորները նշեցին, որ կոնվենցիան խնդրահարույց է։
Գևորգ Պետրոսյանը վարման կարգով նշեց, որ կոնվենցիան ողջամտորեն սպառնալիքի տակ է դնում երեխաների դաստիարաակության շահերը: «Այսօր քաղաքացիական ակցիա էր այս կոնվեցիայի դեմ, և երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու կողմից բազմաթիվ ահազանգեր, նրանք բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնվենցիան չի բխում ՀՀ երեխաների լավագույն շահերից:
Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց, որ խնդրահարույց դրվագներ կան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը