03 10 2018

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակակիրների անունները: Քիմիայի նոբելյան հանձնաժողովի հաղորդմամբ՝ մրցանակի են արժանացել գիտնականներ Ֆրենսիս Առնոլդը, Ջորջ Սմիթն ու Գրեգորի Վինթերը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գիտնականները զգալի աշխատանք են կատարել քիմիական մոլեկուլների վերահսկվող էվոլյուցիայի ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել:

Առնոլդը և Սմիթն ամերիկացիներ են, Վինթերը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Առնոլդը կստանա մրցանակի կեսը (մոտ մեկ միլիոն դոլար), իսկ Սմիթը և Վինթերն այն կկիսեն։

Հիշեցնենք, Ստոկհոլմում հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակին են արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ