02 10 2018

Մոմավառություն ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ի հիշատակ Ազնավուրի

Մոմավառություն ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ ի հիշատակ Ազնավուրի

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ մոմավառություն է տեղի ունեցել ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի:

Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, մարդիկ ծաղիկներ են խոնարհել ու մոմեր վառել ի հիշատակ աշխարհահռչակ երգչի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ 94-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Երաժիշտը մահացել է Ֆրանսիայի Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ