94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում է lefigaro.fr-ն:
Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
ՀՀ–ում Ֆրասիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, այդ մասին գրառում կատարելով թվիթերյան իր միկրոբլոգում:
«Կորցրեցինք Շառլ Ազնավուրին։ Մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։ Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների եւ իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»։
Այս բոթը հայտնվել է Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի, BBC-ի, Associated Press-ի, Guardian-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին` «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան», «Հայ ազգը որբացավ», «94 տարեկանում մահացավ երգող աստղը» և նմանատիպ այլ վերնագրերով:
Ինչպես գրում է gala.fr-ը, նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:
Ազնավուրը hամաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չարլզը, այլք։
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր»,- գրել նա:
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը Հայաստանում կհայտարարվի սգո օր»,- գրել նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը