Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյեի հիշատակին։ Այստեղ ժամը 20։00-ին Հայաստանի ազգային հերոսի հիշատակին տեղի կունենա մոմավառություն։
«Այսօր 20:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի»,- գրված է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ 94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը