01 10 2018

Մեկանգամյա օգտագործման փաթեթների արգելք՝ Վրաստանում

Մեկանգամյա օգտագործման փաթեթների արգելք՝ Վրաստանում

Վրաստանում հոկտեմբերի 1-ից շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով արգելվում է 15 միկրոնից քիչ հաստության պոլիէթիլենային փաթեթների արտադրությունը, ներկրումը և սպառումը։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը: Համապատասխան փոփոխությունները մտցվել են երկրի Սահմանադրության մեջ։

Օրենսդրորեն արդեն իսկ ամրագրված նոր արգելքն ընդունվել է Վրաստանի կառավարության հրամանով հաստատված պլաստիկ փաթեթների կարգավորման տեխնիկական կանոնակարգով: Ըստ տեխնիկական կանոնակարգի՝ կանաչ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նոր քաղաքականության շրջանակում Վրաստանում 2019 թվականի ապրիլի 1-ից կարգելեն ցանկացած հաստության պոլիէթիլենային փաթեթի արտադրությունը, ներկրումը և սպառումը։

Վրաստանում թույլատրված կլինի արտադրել, ներկրել և սպառել միայն երկրի չափորոշիչներին համապատասխան բիոդեգրադացվող և վերամշակվող փաթեթներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ