26 09 2018

Ներգաղթյալների հոսքը դեպի ՌԴ կրճատվել է

Ներգաղթյալների հոսքը դեպի ՌԴ կրճատվել է

Ներգաղթյալների հոսքը դեպի Ռուսաստան կրճատվել է։ Համաձայն Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի զեկույցի` կրճատումը սկսվել է երեք տարի առաջ և շարունակվում է: Նվազել է ոչ միայն հեռավոր արտասահմանից, այլև Միջին Ասիայից ներգաղթյալների հոսքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է, միգրանտների թիվը նվազել է ռուբլու արժեզրկման և աշխատաշուկայի կրճատման  ֆոնին: Մյուս կողմից՝ ռուսական խոշոր քաղաքները, ինչպես նաև մի շարք տարածաշրջաններ, որոնք առավել բարենպաստ են աշխատավայրերի առումով, նախկինի պես շարունակում են գրավիչ մնալ ներգաղթյալների համար։ Խոսքը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Լենինգրադի շրջանների, Կրասնոդարի երկրամասի մասին է, պարզաբանում են փորձագետները։

Ի դեպ, նրանք նշում են, որ միգրացիայի թեման մասշտաբային մակարդակով ընդունվում է, առաջին հերթին, անվտանգության համատեքստում՝ ինչպես  պետական, երբ խոսքը վերաբերում է ահաբեկչությանը, այնպես էլ հասարակական, եթե դիտարկենք կենցաղային հանցագործության և թմամիջոցների տարածման խնդիրները։

Իսկ եթե խոսենք Ռուսաստանի՝ միգրացիայի թեմայի շրջանակում դիրքորոշման մասին, երկիրը, ինչպես կարծում են զեկույցի հեղինակները, հեշտ դրությունում չի գտնվում։ «Մի կողմից, Մոսկվան հարմար գործիք ունի ԵՄ-ի քննադատության համար՝ նրա՝ ներգաղթյալների հանդեպ ավելորդ լիբերալ քաղաքականությամբ, մյուս կողմից՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցները ռուսական ղեկավարությանը դրդում են արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական կապերի տարանջատման»,- նշում են բյուրոյի փորձագետները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ