Չեմ բացառում, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև է եղել այդ պայմանավորվածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմին:
«Ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա և շատ վաղուց: Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար: Ես չեմ բացառում, որ պայմանավորվածություն է եղել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մինչ վարչապետ ընտրվելը Նիկոլ Փաշինյանը ևս նշում էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի թույլտվությամբ և համաձայնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը