Ռուսաստանի Դաշնության Պետդումայի քննարկմանը նոր օրինագիծ է ներկայացվել, որով արտասահմանյան անձնագիր ունեցող անձանց արգելվում է աշխատել որպես վարորդ, հաղորդում է Kp.ru-ն։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ներկայիս օրենքում նույնպես նման կետ կա, սակայն բացառություններ են արվում ԵՏՄ երկրների և այն երկրների քաղաքացիների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։ Արտասահմանյան վարորդական իրավունքներով երթուղային տրանսպորտային միջոցներ վարելն արգելելու մասին օրենքն ուժի մեջ էր մտել 2017 թվականի հուլիսին:
Ըստ նոր օրինագծի հեղինակի՝ ՌԴ-ում աճում է արտասահմանցի վարորդների մասնակցությամբ վթարների թիվը: ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2018թ-ի առաջին 6 ամսում նրանց ներգրավվածությամբ 2395 ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 246 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, ՌԴ տարածքում այդ ժամանակահատվածում 69 000 վթար է գրանցվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը