Ամերիկացի ռազմական փորձագետ Դեյվ Մաջումդարը վերլուծական նյութ է հրապարակել, որում Սու-35 կործանիչն անվանել է ռուսական բանակի պատմության մեջ լավագույնը, գրում է Life.ru-ն՝ հղում տալով The National Interest-ին։
Սու-35-ի հետագա զարգացմանը համաշխարհային հարթակում, փորձագետի խոսքով, խանգարում է միայն թշնամական ինքնաթիռի հետ «մենամարտի» բացակայությունը, որտեղ ռուսական կործանիչը կարող է ցույց տալ իր ողջ պոտենցիալը։
Մաջումդարը նշել է, որ Սու-35C (Flanker-E) կործանիչն ամենահզորը և զինվածն է ռազմատիեզերական ուժերի կազմում։ Այս կործանիչը, փորձագետի խոսքով, լավ որակներ ունի և զենքի շուկայում խելամիտ գնով է ներկայանում։ Այս ինքնաթիռն ունի բարձրություն հավաքելու լավ հնարավորություն, ունակ է արագ բարձրանալ օդ և մանևր կատարել, ինչպես նաև ավելի շատ զենք է տանում։ Ռադիոէլեկտրոնային սարքավորումներն ինքնաթիռը ցանկացած արևմտյան կործանիչի համար վերածում են վտանգավոր թշնամու։ Ռուսական զենքի միակ մրցակիցը, ամերիկացի փորձագետի խոսքով, կարող է դառնալ հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը