21 09 2018

ԱՄՆ հարյուրավոր քաղաքներ անհետացման վտանգի առաջ են



ԱՄՆ-ի ափամերձ հարյուրավոր մեծ ու փոքր մի շարք քաղաքներ 2100 թվականին կանհետանան կլիմայական փոփոխությունների վատագույն կանխատեսումների իրականանալու դեպքում։ Այս մասին հայտնել է Business insider-ը։

Ջրի տակ անցնելու վտանգի առաջ է այդ թվում Մայամի Բիչ առողջարանային քաղաքը: Ծովի մակարդակի արտակարգ բարձրացումը համատարած ջրհեղեղների պատճառ կարող է դառնալ։

Ջրհեղեղները կազդեն 670 ափամերձ համայնքի վրա, այդ թվում՝  Մայամի Բիչ (Ֆլորիդա), Ատլանտիկ Սիթի (Նյու Ջերսի), Նոր Օրլեան (Լոս ԱՆջելես), Գալվեսթոն (Տեխաս), Չառլստոն (Հարավային Կարոլինա), Վիրջինիա Բիչ (Վիրջինիա) քաղաքների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ