28 05 2024

141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում

141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են․

«Մայիսի 28-ի ժամը 17:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են բնակավայրերի ուսումնասիրման, որոնողական, վնասների գնահատման, նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի բաշխման աշխատանքներ։

Լոռու մարզում ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր 6 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 44 փրկարար, ՀՆՓԱԻԿ-ից՝ 1 մարտական հաշվարկ՝ 5 փրկարար։

Սանահին կայարանից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ (որից 5-ը` մայիսի 28-ին), 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարանում։ Ջրահեռացվել է ընդհանուր 130 տոննա ջուր։

Աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Հաղպատ գյուղում։

Փրկարարական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ