20 09 2018

Թուրքիայում թալանել են 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատարը



Թուրքական Քոջաելի քաղաքում թալանել են ՀՀ-ից Նիդեռլանդներ շարժվող և 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատար։ Հանցագործները ոստիկաններ են ձևացել և կանգնեցրել բեռնատարը։ Իրավապահների համազգեստով գողերը վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, կապել նրան և թալանել բեռնատարը։ Այս մասին հաղորդել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Ոստիկաններն անվտանգության տեսախցիկների միջոցով կարողացել են պարզել բեռնատարը թալանածների ինքնությունը, հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալներից 4-ին: Եվս 3-ին հայտնաբերելու աշխատանքներ են տարվում։

Ինչպես հաղորդվում է, գողերն արդեն հասցրել էին 800 000 դոլարով վաճառել մոլիբդենի մի մասը։ Պարբերականը հաղորդում է՝ կասկածյալները հանցախմբի անդամներ են՝ մի մասը Վրաստանի քաղաքացիներ։ Նրանց մոտ նաև զենք է հայտնաբերվել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ